
ԵՄ-ն երկարաձգել է հակառուսական պատժամիջոցները

Եվրամիությունը մինչև 2025 թվականի հունիսի 23-ը երկարաձգել է հակառուսական պատժամիջոցները, որոնք ընդունվել էին 2014 թվականին Ղրիմի և Սևաստոպոլի` Ռուսաստանին միանալու կապակցությամբ: Տեղեկությունը հրապարակվել է Եվրոպական խորհրդի կայքում։
«ԵՄ խորհուրդը որոշել է երկարաձգել պատժամիջոցները, որոնք սահմանվել են ի պատասխան Ղրիմի և Սևաստոպոլի անօրինական բռնակցման», – նշված է փաստաթղթում:
Պատժամիջոցների սահմանափակումները վերաբերում են այնպիսի ոլորտների, ինչպիսիք են զբոսաշրջությունը, առևտուրը և ներդրումները: Բացի այդ, կշարունակի գործել Ղրիմում և Սևաստոպոլում արտադրված ապրանքները ԵՄ ներմուծելու արգելքը։