ՔՊ-ականները տապալեցին Փաշինյանին անվստահություն հայտնելու հարցով նիստը

Ազգային ժողովում «Կառավարության հրաժարականի և նոր կառավարություն ձևավորելու անհրաժեշտության մասին» ուղերձի նախագիծը քննարկելու համար նախաձեռնված արտահերթ նիստը տապալվեց։

ԱԺ 107 պատգամավորից գրանցվեցին 34–ը, բայց քվորում ապահովելու համար պետք է նվազագույնը 54–ը գրանցվեին։ Նիստին չեն ներկայացել ԱԺ–ում քաղաքական մեծամասնություն կազմող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները։

Ըստ օրենքի` ևս 4 ժամ կա քվորում ապահովելու համար։

Հիշեցնենք` այս նախագիծը ներկայացրել են ընդդիմադիր «Պատիվ ունեմ» և «Հայաստան» խմբակցությունները։

Տեսանյութեր

Լրահոս