
Հայաստանը չի ստորագրել Ուկրաինայի հարցով համաժողովի ամփոփիչ հռչակագիրը

Շվեյցարիայում Ուկրաինայի հարցով խաղաղության գագաթնաժողովի արդյունքներով հռչակագիր է ընդունվել։ Այն մասնակից երկրներից ոչ բոլորն են ստորագրել: Լուսանկարում երևում է, որ այն չեն ստորագրել Հայաստանը, Հնդկաստանը, Սաուդյան Արաբիան, Արաբական Միացյալ Էմիրությունները, Թաիլանդը, Ինդոնեզիան և այլն։
Հայաստանից «Ուկրաինայի խաղաղության բանաձև գագաթնաժողովին» մասնակցում էր Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։
Կոմյունիկեն, որին միացել է 80 երկիր, կոչ է անում Ուկրաինայի «տարածքային ամբողջականությունը» հիմք ընդունել Ռուսաստանի հետ պատերազմին վերջ տալու ցանկացած խաղաղ համաձայնագրի համար:
Ռուսաստանի պատերազմն Ուկրաինայում առաջացրել է «մարդկային լայնածավալ տառապանք և ավերածություններ», խաղաղության ճանապարհը պահանջում է բոլոր կողմերի մասնակցությունը, ասվում է ամփոփիչ հռչակագրում։