Ցանկանում ենք, որ Չինաստանը հարգի մեր տարածքային ամբողջականությունը և ինքնիշխանությունը․ Զելենսկի
Վլադիմիր Զելենսկին Շվեյցարիայում կայացած գագաթնաժողովին հաջորդած մամուլի ասուլիսի ժամանակ դժգոհել է, որ Չինաստանը չի մասնակցել գագաթնաժողովին և ասել, որ Պեկինը կարող է օգնել Ուկրաինային։
Այս մասին հաղորդում է Ռիա Նովոստին։
«Մենք ցանկանում ենք, որ Չինաստանը հարգի մեր տարածքային ամբողջականությունը և ինքնիշխանությունը: Ես հավատում եմ, որ Չինաստանը կարող էր օգնել մեզ։
Ինչ վերաբերում է ընկերներին, ապա ընկերները նրանք են, ովքեր օգնում են, երբ բարդ պահ է, ես կցանկանայի, որ Չինաստանը դառնա Ուկրաինայի բարեկամը, լուրջ տնտեսական գործընկերը։
Ուկրաինան միշտ հարգել է Չինաստանի տարածքային ամբողջականությունը և Չինաստանը թշնամի չենք համարում»,- ասել է Զելենսկին։