Երեք անչափահաս երեխաների հայր Էդգար Յուխանաևը կալանավորվեց մեկ ամսով․ Փաստաբան

Փաստաբան Վահան Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Ազգությամբ ասորի, երեք անչափահաս երեխաների հայր Էդգար Յուխանաևի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվեց կալանքը՝ 1 ամիս ժամկետով: Կալանքի որոշում կայացվեց այն դեպքում երբ.

1. Մեղսագրվում էր ոստիկանների նկատմամբ բռնի գործողությւնների կատարում, սակայն այդպիսի տեսանյութ կամ ոստիկանի ցուցմունք առկա չէր,

2. Ոստիկանական շղթայի ճեղքում և ԱԺ մուտք գործելու փորձ, սակայն այդպիսի տեսանյութ կամ այդ մասին ոստիկանի ցուցմունք ևս առկա չէր,

3. «Սիրահարների» այգու արգելապատնեշի վնասում, սակայն տեսանյութով հստակ տեսանելի էր, որ Էդգարը արգելապատնեշ չի կոտրում, այլ պահում է կոտրված արգելապատնեշը, որպեսզի այն չընկնի և վնասի մարդկանց:

Այս երեք Չգործողությունների համար Էդգարը մեղադրվեց զանգվածային անկարգություններ կատարելու մեջ և կալանավորվեց մեկ ամսով»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930