
Հատուկ միջոցներից տուժածների թվում նաև ԶԼՄ ներկայացուցիչներ կան

Ազգային ժողովի շենքի մոտ այսօրվա իրադարձությունների հետևանքով տուժածների թվում նաև լրատվամիջոցների ներկայացուցիչներ կան։
News.am լրատվական կայքի օպերատոր Վազգեն Եթումյանը, խմբագիր Անահիտ Սարգսյանի խոսքով, վիրավորվել է ոստիկանության կիրառած լուսաձայնային նռնակից: Նա այս պահին Համալսարանական թիվ 1 հիվանդանոցում է գտնվում, ոտքն է վնասվել:
Ըստ «Ազատության»՝ տուժել է նաև «ՍիվիլՆեթ»-ի օպերատորը, նա ևս ոտքն է վնասել։ Լրատվամիջոցը հայտնում է, որ օպերատորին ցուցաբերվում է բուժօգնություն, ինքնազգացողությունը նորմալ է։
Ըստ ԶԼՄ-ի հայտարարության՝ շարքից դուրս է եկել իրենց ուղիղ հեռարձակման տեխնիկան։