ՔԿ-ն Ազգային ժողովի մոտ տեղի ունեցած բախումներից հետո քրեական վարույթ է նախաձեռնել

ՀՀ Ազգային ժողովի շենքի մոտ, Բաղրամյան–Դեմիրճյան փողոցների խաչմերուկում զանգվածային անկարգություններ կազմակերպելու և իրականացնելու դեպքի առթիվ նախաձեռնվել է վարույթ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն։

«Այսօր հավաքի մասնակիցները, չենթարկվելով տեղում ծառայություն իրականացնող և հասարակական կարգը պաշտպանող ոստիկանության ծառայողների օրինական պահանջներին, սկսել են հասարակական անվտանգությանը սպառնացող զանգվածային անկարգություններ, որոնք զուգորդվել են ծառայություն իրականացնող ոստիկանության աշխատակիցների նկատմամբ բռնության գործադրմամբ՝ ոտքերով և ձեռքերով հարվածներ հասցնելով և նրանց ուղղությամբ տարբեր առարկաներ նետելով»,– ասված է հաղորդագրությունում։

Քրեական վարույթը նախաձեռնվել է ՀՀ քրեական օրենսգրքի 327-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (զանգվածային անկարգություններին մասնակցելը)։
«Զանգվածային անկարգությունների կազմակերպիչներին և մասնակիցներին ձերբակալելու նպատակով միջոցներ են ձեռնարկվում` նրանց նույնականացնելու, ինքնությունը պարզելու ուղղությամբ»,– ասված է հաղորդագրությունում։

Նշվում է, որ նաև ուսումնասիրվում են դեպքի վայրում իրականացվող տեսանկարահանումների կադրերը։

Հիշեցնենք, որ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամներն ու կողմնակիցները հունիսի 10-ից փակ են պահում Բաղրամյան պողոտայի մի հատվածը։ Նրանք պահանջում են գործող իշխանության հրաժարականը։ Այսօր իրավիճակը կտրուկ լարվեց։ Ոստիկանությունը սկսեց լուսաձայնային նռնակներ նետել ցուցարարաների ուղղությամբ։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930