Աբրահամ Գասպարյանը գլխի շրջանում լուրջ վնասվածք է ստացել, նրան տեղափոխել են Քանաքեռ-Զեյթուն բաժին
Այսօր Ազգային ժողովի մոտ Ոստիկանների գործադրած բիրտ ուժի հետևանքով վնասվածք է ստացել Genesis Armenia ուղեղային կենտրոնի հիմնադիր, հայտնի լրագրող, հեռուստամեկնաբան Աբրահամ Գասպարյանը։
Համացանցում տարածվող տեսանյութերից երևում է, որ ոստիկանների գործողությունների հետևանքով Աբրահամ Գասպարյանը վնասվածք է ստացել գլխի հատվածում։ Սակայն տեղեկություններ են տարածվում, որ Աբրահամ Գասպարյանին բերման են ենթարկել ոստիկանության բաժին։
168․am-ի հետ զրույցում պարոն Գասպարյանի ընտանիքի անդամները տեղեկացրին, որ դեռ ճշտումներ են իրականացնում, սակայն ամենայն հավանականությամբ Աբրահամ Գասպարյանը բերման է ենթարկվել ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին և դեռ չի ստացել բժշկական օգնություն, ինչն ամենաանհանգստացնողն է։ Ավելին, ականատեսների խոսքով, Աբրահամ Գասպարյանը գլխի շրջանում արնահոսող լուրջ վնասվածք է ստացել։
Պարոն Գասպարյանի հետ հնարավոր չէ կապ հաստատել նաև հեռախոսով, քանի որ հեռախոսն ամենայն հավանականությամբ առգրավված է։