ՀՀ-ում Լեհաստանի դեսպանության պատվիրակությունը Երասխ և Պարույր Սևակ համայնքներում ծանոթացել է ԵՄ դիտորդական առաքելության աշխատանքին

Եվրոպական միության դիտորդական առաքելությունը հյուրընկալել է Հայաստանում Լեհաստանի դեսպանության պատվիրակության անդամներին։

Այս մասին նշվում է ԵՄ դիտորդական առաքելության X-ի միկրոբլոգում կատարված գրառման մեջ՝ հաղորդելով, որ պատվիրակության անդամները եղել են Երասխ և Պարույր Սևակ համայնքներում։

«Ուրախ ենք հյուրընկալել Հայաստանում Լեհաստանի դեսպանության պատվիրակությանը։ Այցելուները միացան Երասխում և Պարույր Սևակում իրականացվող պարեկությանը՝ Հայաստանում Եվրոպական միության առաքելության՝ տեղում ծավալվող գործունեության մասին ավելին իմանալու համար»,- նշել է ԵՄ առաքելությունը՝ շնորհակալություն հայտնելով Լեհաստանին վերջինիս շարունակական աջակցության համար:

Տեսանյութեր

Լրահոս