
Իվանիշվիլին գնել է վրացատառ ձեռագիրը. պատրիարքը շնորհակալություն է հայտնել

Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցության հիմնադիր և պատվավոր նախագահ Բիձինա Իվանիշվիլին գնել է հունիսի 11-ին Լոնդոնի «Քրիստիս» աճուրդում վաճառքի հանված վրացի վանական և գիտնական Իոանե Զոսիմեի վրացատառ ձեռագիրը: Տեղեկությունը հրապարակել է «Վրացական երազանք»-ի հասարակայնության հետ կապերի ծառայության ներկայացուցիչ Գիորգի Գրձելիշվիլին։ Այս մասին գրում է aliq.ge-ն։
Վրաստանի ուղղափառ եկեղեցու կաթողիկոս-պատրիարք Իլիա 2-րդն արձագանքելով Իվանիշվիլիի կողմից ձեռագրի գնմանը՝ շնորհակալություն է հայտնել վերջինիս: Ըստ նրա՝ Իվանիշվիլիին «համաշխարհային բազմաթիվ գործերով հարստացրել է մեր մշակութային գանձարանն այդ ամենակարևոր ձեռագրով»։
Գիրքն աճուրդում գնահատվել էր 1-1,5 մլն ֆունտ ստերլինգ, իսկ գնորդը դրա համար վճարել է 1 մլն 250 հազար ֆունտ ստերլինգ (մոտ 456 հազար լարի)։ Ձեռագիրը կհանձնվի Վրաստանի ազգային թանգարանին։