Բաժիններ՝

Բելգորոդի մարզի գնդակոծության հետևանքով կա 1 զոհ, 3 վիրավոր

Ռուսաստանի Բելգորոդի մարզի Շեբեկինո քաղաքը լույս հունիսի 12-ի գիշերը համազարկային կրակի ռեակտիվ համակարգով գնդակոծության է ենթարկվել։ Կա 1 զոհ, 3 վիրավոր։ Այս մասին հայտնել է նահանգապետ Վյաչեսլավ Գլադկովը:

«Բնակարանի վրա արկի ուղղակի ընկնելու հետևանքով զոհվել է մեկ խաղաղ բնակիչ։ Տղամարդը ստացած վերքերից տեղում մահացել է մինչև բժիշկների ժամանումը», – գրել է Գլադկովն իր Telegram ալիքում։

Բացի այդ, 3 մարդ վիրավորվել է։ Վնասվել են վեց մասնավոր բնակելի տներ և 11 բազմաբնակարան շենքեր։

Ուկրաինական կողմն իր հերթին հայտնել է ռուսական ուժերի կողմից Կիևի մարզի վրա հրթիռների և անօդաչու թռչող սարքերի գրոհների մասին։ Ըստ Ուկրաինայի ազգային ոստիկանության՝ կա մեկ վիրավոր։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930