
Վրաստանն ու ՌԴ–ն աշխատում են դիվանագիտական հարաբերությունների վերականգնման ուղղությամբ

Վրաստանի և Ռուսաստանի կառավարություններն ակտիվ աշխատանք են տանում դիվանագիտական հարաբերությունների վերականգնման ուղղությամբ, պնդում է վրացական ընդդիմադիր «Մթավարի արխի» հեռուստաալիքը՝ հղում անելով իր աղբյուրին: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։
Ըստ տեղեկությունների` իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը և Ռուսաստանի ղեկավարությունը ակտիվ աշխատանք և բանակցություններ են վարում դիվանագիտական հարաբերությունների վերականգնման հետ կապված։
«Իշխանությունները ծրագրում են Վրաստանում դեսպանատուն բացել Մոսկվայում, նույնիսկ սկսվել է աշխատակիցների ընտրությունը»,- պնդում է հեռուստաընկերությունը։
Ռուսաստանի և Վրաստանի միջև դիվանագիտական հարաբերություններ գոյություն չունեն, երկրների միջև երկխոսությունը պահպանվում է ժնևյան քննարկումների և ռուս սենատոր Գրիգորի Կարասինի և Զուրաբ Աբաշիձեի բանակցությունների շրջանակներում, որոնք անցկացվում են 2012 թվականից Պրահայում: