Ստորագրվել է «ՀՀ կառավարության և ԱՄՆ կառավարության միջև իրենց մաքսային մարմինների փոխադարձ օգնության վերաբերյալ» համաձայնագիրը

Հայաստանի Հանրապետության և ԱՄՆ կառավարությունների միջև, ՀՀ արտաքին գործերի նախարարությունում հունիսի 11-ին կայացած Հայաստան-ԱՄՆ ռազմավարական երկխոսության ամփոփիչ նիստի ընթացքում, ստորագրվել է «ՀՀ կառավարության և ԱՄՆ կառավարության միջև իրենց մաքսային մարմինների փոխադարձ օգնության վերաբերյալ» համաձայնագիրը։ Այդ մասին հայտնում են ՀՀ պետական եկամուտների կոմիտեից:

Համաձայնագրի ստորագրման աշխատանքների մեկնարկը տրվել է ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանի՝ դեռևս 2022 թվականի դեկտեմբերին ԱՄՆ կատարած այցի շրջանակում։ Ավելի քան մեկ տարի տևած երկկողմ արդյունավետ փոխգործակցության արդյունքում ստորագրված համաձայնագրով, որում իր գործուն աջակցությունն է ունեցել նաև ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցը, հայ-ամերիկյան հարաբերությունները մաքսային ոլորտում թևակոխում են զարգացման նոր փուլ՝ վերահաստատելով համագործակցության իրենց հանձնառությունը, ամրապնդելով երկկողմ հարաբերությունները՝ այդպիսով փոխադարձ վարչական աջակցության միջոցով բարձրացնելով ապօրինի առևտրաշրջանառության դեմ պայքարի և մաքսային վարչարարության արդյունավետությունը:

Տեսանյութեր

Լրահոս