Գիշերը Երևանում հնչած կրակոցների հետևանքով սպանվածից բացի նաև վիրավոր կա. նոր մանրամասներ
Գիշերը Երևանում հնչած կրակոցների հետևանքով սպանվածից բացի նաև վիրավոր կա, նա Երևանի բնակիչ 36-ամյա Բորիս Սիմոնյանն է։ Այս մասին հայտնում է shamshyan.com–ը։
Հիշեցնենք, որ երեկ՝ հունիսի 11-ին, գիշերը կրակոցներ են հնչել Աջափնյակում։ Սպանվել է 44-ամյա Սերգեյ Գրիգորյանը, որը «Չերյոմուշկի ֆազ» մականունով հայտնի քրեական հեղինակություն է։
Դեպքի վայրում հայտնաբերվել է «Toyota Land Cruiser» մակնիշի ավտոմեքենա՝ դիմացի և կողային ապակիների բազմաթիվ փամփուշտների հետքերով, ինչպես նաև սրահում արյան հետքեր:
Այն բախվել էր «Opel» մակնիշի ավտոմեքենային, «Opel»-ը` «Toyota»–ին, որն էլ իր հերթին` մեկ այլ «Toyota»-ի: