Բաժիններ՝

Եվրահանձնաժողովը ցանկանում է մինչև 2026-ի մարտ երկարաձգել ԵՄ-ում ուկրաինացի փախստականների ժամանակավոր պաշտպանությունը

Եվրահանձնաժողովը (ԵՀ) առաջարկել է երկարաձգել ԵՄ-ում ժամանակավոր պաշտպանությունը Ուկրաինայից փախստականների համար ևս մեկ տարով ՝ 2025 թվականի մարտի 5-ից մինչև 2026 թվականի մարտի 4-ը: Այս մասին հայտում է «Ինտերֆաքս»-ը՝ վկայակոչելով Եվրահանձնաժողովի պաշտոնական ներկայացուցիչ Քրիստիան Վիգանդի հայտարարությունը:

«Մարդկանց վերադարձի անվտանգ և կայուն պայմաններ դեռևս չկան, ուստի հանձնաժողովը կարծում է, որ ժամանակավոր պաշտպանության պատճառները մնում են, և անհրաժեշտ է լրացուցիչ տարով երկարաձգել պաշտպանության այդ ժամկետը», – Բրյուսելում կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Եվրահանձնաժողովի պաշտոնական ներկայացուցիչ Քրիստիան Վիգանդը:

Դա, նրա խոսքով, թույլ կտա ընթացիկ հանգամանքներում ապահովել 4,2 մլն մարդու կայուն վիճակը, որոնց արդեն ընդունում են Եվրամիությունում:

Բրյուսելում պարզաբանել են, որ ԵՀ-ն այդ առաջարկը կներկայացնի ԵՄ արդարադատության և ներքին գործերի խորհրդի քննարկմանը հունիսի 13-ին: Խորհուրդը պետք է պաշտոնապես հաստատի այս առաջարկը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս