Բաժիններ՝

Land Cruiser»-ի վրա հայտնաբերվել են կրակոցի բազմաթիվ հետքեր, վնասված ավտոմեքենաներ․ սպանվածը քրեական հեղինակություն «Ֆազն» է․ Shamshyan.com

Այսօր՝ հունիսի 11-ին, մարտաֆիլմ հիշեցնող կրակոցներ են հնչել Երևանում։ Ժամը 23։05-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Երևան քաղաքի վարչությունում և ոստիկանության Մաշտոցի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Շինարարների փողոցում հնչել են կրակոցներ։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։

Դեպքի վայր են ժամանել ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետ Սևան Քոչարյանը, վարչության պետի օպերատիվ գծով տեղակալ Խորեն Բարխոյանը, նույն վարչության քրեական հետախուզության բաժնի պետ Արթուր Հակոբյանը։Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության պետի տեղակալ Արմեն Պետրոսյանը,

Դեպքի վայրում հայտնաբերվել է «Toyota Land Cruiser» մակնիշի ավտոմեքենա, առջևի դիմապակու և կողային հատվածներում կրակոցի բազմաթիվ հետքերով և մեջը արնանման հետքեր։ Նշված «Toyota»-ն բախվել է նաև «Opel» մակնիշի ավտոմեքենայի, Opel»-ն էլ բախվել է «Toyota» մակնիշի ավտոմեքենայի, «Toyota»-ն էլ բախվել է մեկ 1 այլ «Toyota» մակնիշի ավտոմեքենային։

Ըստ նախնական տեղեկությունների՝ կրակոցների հետևանքով կա վիրավոր։

Մինչ դեպքի վայրում իրավապահները աշխատում էին, հիվանդանոցից ահազանգ է ստացվում, վիրավորը գիտակցության չգալով մահացել է։

Կայքի տեղեկություններով՝ մահացածը Չերեմուշկայում հայտանի քրեական հեղինակություն «Ֆազն» է։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս