Հունիսի 17-ին նախատեսված ԱԺ արտահերթ նիստը գումարվելու է. Գեղամ Մանուկյան
ԱԺ պատգամավոր Գեղամ Մանուկյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«Մայիսի 10-ին Երևանում տեղի ունեցած բազմամարդ հանրահավաքի դիմումի համաձայն` ՀՀ ԱԺ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները ԱԺ են մուտքագրել «Կառավարության հրաժարականի և նոր կառավարություն ձևավորելու» վերաբերյալ ԱԺ ուղերձի նախագիծը, որի հիման վրա ԱԺ ընդդիմադիր խմաբակցությունների պահանջով և իրավունքի ուժով հունիսի 17-ին պետք է գումարվի ԱԺ արտահերթ նիստ։
Միաժամանակ, ԱԺ ընդդիմադիր խմբակցությունները պահանջել են ուղերձի նախագծի քննարկումը ներառել նաև ԱԺ նիստերի օրակարգ:
Այդ նպատակով հունիսի 11-ին պետք է գումարվեր ԱԺ համապատասխան հանձնաժողովի նիստ:
Իշխող մեծամասնությունն այդ նիստը գումարել է գաղտագողի, առանց հանձնաժողովի ընդդիմադիր անդամների պատշաճ իրազեկման և օրենքի խախտումով: Ավելին, համապատասխան Հանձնաժողովի նիստը գումարվել է ԱԺ կանոնակարգ օրենքի խախտումով, ըստ որի` ԱԺ հանձնաժողովի նիստը չի կարող գումարվել ԱԺ լիագումար նիստին զուգահեռ:
Փաստացի` իշխող մեծամասնությունը փորձել է տորպեդահարել ԱԺ-ի կողմից Շարժման պահանջով հայտարարության քննարկումը ԱԺ-ում, սակայն դա նրանց չի հաջողվել, քանի որ հունիսի 17-ին ԱԺ արտահերթ նիստը գումաուվելու է օրենքի ուժով:
Հունիսի 17-ին նախատեսված նիստը, շնորհիվ ընդդիմադիր խմբակցությունների՝ ԱԺ մուտքագրած ուղերձի նախագծի, գումարվելու է»: