96 ժամն այն ահուսարսափի ժամերն են, որ այսօր պայթել են ԱԺ ամբիոնից. Վաղը 15.00-ից՝ այստեղ ենք. Սրբազան

Վաղը մեզ համար չափազանց կարևոր օր է։ Շատ հաստատուն կերպով այս մարդկանց պետք է գործազուրկ դարձնենք։ Իրենք պետք է հասկանան` աղետ է բերում իրենց աշխատանքը, ինչպես նաև մահ և դժբախտություն։ Դիմում եմ բոլոր նրանց, ովքեր իրենց սրտում փոփոխության կարիք են տեսնում` ներկա եղեք այստեղ` վերջնական ու վճռական խոսք ասելու այս մարդկանց։

Այս մասին Բաղրամյան պողոտայում հայտարարել է Բագրատ Սրբազանը։

«96 ժամն այն ահ ու սարսափի ժամերն են, որ այս խորհրդարանում պայթել է։

Ես չեմ ուզել իրենց անդրադառնալ, որովհետև իրենք գոյություն չունեն, վախեցած են, սարսափած ու վերին աստիճանի ստրկամիտ։

Այս պայքարի սկիզբը և վերջը չակնկալիքներն են։ Այս պայքարի ակնկալիքը մեկն է՝ հայրենիք և պատիվ։ Առաջինը խոցված է, երկրորդը գողացված»,-ասել է նա։

«Ինձ համար թե՛ աթոռը, թե՛ պաշտոնը ոչ մի բան են։ Ինձ համար առաջնային նշանակությունը մեր հաղթական արդյունքն է։ Հորդորում եմ բոլոր քաղաքական ուժերին ու անձանց, որ իրենց համար էլ այդպես լինի, այլ ոչ թե պաշտոնի ակնկալիքը։

Ակնկալիքը մեկն է՝ Հայրենիք ու Պատիվ»,-ասել է նա։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930