Բաժիններ՝

Singapore Airlines-ն առաջարկել է 25,000-ական դոլար վճարել ուժեղ տուրբուլենտությունից տուժած ուղևորներին

Singapore Airlines ավիաընկերությունն առաջարկել է փոխհատուցում վճարել Լոնդոն-Սինգապուր չվերթի ուղևորներին, որոնք մայիսին տեղի ունեցած թռիչքի ժամանակ հայտնվել են ուժեղ տուրբուլենտության գոտում։

Ավիաընկերությունը պատրաստ է 10 հազարական դոլար վճարել միջադեպի հետևանքով թեթև վնասվածքներ ստացած ուղևորներին, իսկ լուրջ վնասվածքներ ստացած ուղևորների պարագայում ընկերությունը նախատեսում է ավելի շատ վճարում անել՝ չափը քննարկելով նրանց հետ. ընկերությունը պատրաստ է նրանց վճարել 25 հազարական դոլար։

Singapore Airlines-ի Boeing 777-300 ինքնաթիռը մայիսի 20-ին թռիչքի ժամանակ բախվել է տուրբուլենտության: Ցնցումը շատ ուժեղ է եղել՝ 1 ուղևոր մահացել է (ինֆարկտ է տարել), 100-ից ավելին տարբեր ծանրության վնասվածքներ են ստացել։ Ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բանգկոկում։ Անցյալ շաբաթ Singapore Airlines-ը հայտնել է, որ 20 ուղևոր դեռ հիվանդանոցում է:

Ավիաընկերությունն արդեն բոլոր ուղևորներին փոխհատուցել է տոմսի գինը, ինչպես նաև կվճարի 740-ական դոլար՝ որպես փոխհատուցում Բանգկոկից Սինգապուր մեկնելու ծախսերի համար։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս