Վերաֆինանսավորման տոկոսադրույքն իջեցվել է

Վերաֆինանսավորման տոկոսադրույքն իջեցվել է 0.25 տոկոսային կետով: Այս մասին որոշվել է հունիսի 11-ին տեղի ունեցած Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի նիստի ժամանակ:

«Իջեցնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը 0.25 տոկոսային կետով՝ սահմանելով 8.00 %,

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից տրամադրվող լոմբարդային ռեպոյի տոկոսադրույքը՝ 9.50 %,

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից բանկերից ներգրավվող միջոցների տոկոսադրույքը՝ 6.50 %»,- նշված է ԿԲ-ի հաղորդագրության մեջ:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930