Մահացել է ՀՀ վաստակավոր արտիստ, դաշնակահար Արմեն Բաբախանյանի մայրը
Երկարատև հիվանդությունից հետո կյանքից հեռացել է ՀՀ վաստակավոր արտիստ, դաշնակահար Արմեն Բաբախանյանի մայրը։
«Երկարատև հիվանդությունից հետո կյանքից հեռացավ իմ ամենահարազատ մարդը՝ թանկագին մայրս»,- հայտնում է Արմեն Բաբախանյանը։
Հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա Սիլիկյան հին խճուղի 37 հասցեում գտնվող «Գոռ» սգո սրահում։
Հոգեհանգստյան արարողություն՝ 11.06-ին, ժամը 18:00-20:00:
Թաղման արարողություն՝ 12.06-ին, ժամը՝ 13։00-ին, նույն սրահից։
168.am-ը ցավակցում է Արմեն Բաբախանյանին, նրա ընտանիքին և մտերիմներին։