Փաստական տվյալներ չկան. ԱԱԾ-ն` ադրբեջանցի զինծառայողի` սահմանը հնարավոր հատելու մասին

Ադրբեջանցի զինծառայողի կողմից սահմանը հնարավոր հատելու դեպքի վերաբերյալ ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում փաստական տվյալներ չկան։ Այս մասին Sputnik Արմենիային հայտնեցին ԱԱԾ մամուլի ծառայությունից։

Վստահեցրին` նոր տեղեկության դեպքում լրացուցիչ պարզաբանում կներկայացնեն։

Ավելի վաղ հայտնել էինք, որ դեռևս չպարզված հանգամանքներում Ադրբեջանի ԶՈւ զինծառայող է կորել, որն ըստ որոշ ադրբեջանական լրատվամիջոցների` հատել է Հայաստանի սահմանը և ձերբակալվել։ Նշվում էր, որ զինծառայողը ձերբակալվել է ՀՀ Վայոց Ձորի Արենի գյուղի մոտ։

Sputnik Ադրբեջանն էլ հայտնել էր, որ զինծառայող Ջեյհուն Հուսեյնովը Նախիջևանում է կորել, անհայտ պայմաններում։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930