Մակրոնը հայտարարել է Ազգային ժողովը ցրելու և արտահերթ ընտրություններ նշանակելու մասին

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը որոշել է ցրել Ազգային ժողովը (Ֆրանսիայի խորհրդարանի ստորին պալատը) և արտահերթ ընտրություններ անցկացնել։

ՏԱՍՍ լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ֆրանսիայի նախագահն իր հեռուստաուղերձում ասել է.

«Ֆրանսիային անհրաժեշտ է հստակ խորհրդարանական մեծամասնություն, որպեսզի գործի հանգիստ և ներդաշնակ։ Առաջին փուլը տեղի կունենա հունիսի 30-ին, իսկ երկրորդ փուլը՝ հուլիսի 7-ին»։

Վերջին անգամ խորհրդարանի ստորին պալատը արձակել է նախագահ Ժակ Շիրակը 1997 թվականին։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930