Փաշինյանն ու Հնդկաստանի վարչապետը կարևորել են երկու երկրների միջև համագործակցության հետագա զարգացումը
Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի հետ:
Նիկոլ Փաշինյանըշնորհավորել է խորհրդարանական ընտրություններում Նարենդրա Մոդիի գլխավորած Ազգային ժողովրդավարական դաշինքի հաղթանակի առիթով:
Զրուցակիցները կարևորել են 2019 թվականին Նյու Յորքում իրենց ունեցած երկկողմ հանդիպումից հետո Հայաստանի և Հնդկաստանի միջև համագործակցության տեսանելի ընդլայնումը: Նիկոլ Փաշինյանը և Նարենդրա Մոդին ընդգծել են երկու երկրների միջև համագործակցության հետագա զարգացման կարևորությունը:
Նշվում է, որ Հնդկաստանի վարչապետը զորակցություն է հայտնել Հայաստանի Հանրապետությանը՝ Լոռու և Տավուշի մարզերում տեղի ունեցած հեղեղումների կապակցությամբ: