Բաժիններ՝

«Մենք չպետք է ուշացնենք ուկրաինական բանակի մատակարարումները». Սթոլտենբերգ

ՆԱՏՕ գլխավոր քարտուղար Յենս Սթոլտենբերգը այսօր Հելսինկիում հայտնել է, որ արեւմտյան դաշնակիցները պետք է հոգ տանեն, որպեսզի չկրկնվեն Ուկրաինայի ռազմական օգնության ուշացումները, ինչպես տեղի ունեցավ այս տարեսկզբին, տեղեկացրել է BBC-ն։

Ֆինլանդիա կատարած այցի ընթացքում Սթոլտենբերգը հայտնել է, որ Ուկրաինային անհրաժեշտ են «կանխատեսելիություն եւ հաշվետվողականություն» ՆԱՏՕ գծով դաշնակիցների կողմից՝ ռազմական աջակցության առումով։

«Վերջին ամիսներին մենք տեսանք որոշ խնդիրներ, որոշ ուշացումներ Ուկրաինային ռազմական օգնության տրամադրման հարցում։ Մենք պետք է երաշխավորենք, որ դա չի կրկնվի»,- ասել է Սթոլտենբերգը Ֆինլանդիայի նախագահ Ալեքսանդր Սթուբի հետ համատեղ մամուլի ասուլիսում։

ՆԱՏՕ գլխավոր քարտուղարը նորից հաստատել է, որ դաշինքը Ուկրաինա զորքեր ուղարկելու պլաններ չունի։ Ֆինլանդիայի նախագահը եւս հայտնել է, որ իր երկիրը մտադիր չէ Ուկրաինա ուղարկել իր զորքերը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930