Նյու Յորքի ոստիկանությունը կարող է հետ վերցնել զենք կրելու Թրամփի արտոնագիրը. CNN

Նյու Յորքի ոստիկանական վարչությունը պատրաստվում է հետ վերցնել ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի զենք կրելու արտոնագիրը։ Այս մասին տեղեկացրել է CNN հեռուստաալիքը՝ հղում կատարելով աղբյուրին։

Նշվել է, որ արտոնագրի ուժը դադարեցվել էր դեռ 2023թ. ապրիլին Թրամփին քրեական մեղադրանքներ ներկայացնելուց հետո։ Երեք ատրճանակներից երկուսը հանձնվել են ոստիկանությանը, իսկ երրորդը «օրինականորեն տարվել է Ֆլորիդա», նշել է աղբյուրը։

Հեռուստաալիքը նաեւ նշել է, որ դատապարտյալների հրազեն ունենալը դաշնային հանցագործություն է համարվում։ Նյու Յորքի ոստիկանության իրավաբանական բյուրոն կավարտի հետաքննությունը, «որը, ամենայն հավանականությամբ, կհանգեցնի այն բանին, որ նրա արտոնագիրը հետ կվերցվի», ավելացրել է աղբյուրը։

Տեսանյութեր

Լրահոս