Բաժիններ՝

Գեղանկարիչ Հրայր Գրիգորյանն այսօր կդառնար 84 տարեկան

Հունիսի 6-ին գեղանկարիչ հրայրքոտ գույների աշխարհը ստեղծող Հրայր Գրիգորյանն այսօր կդառնար 84 տարեկան։

Հրայր Գրիգորյանի կտավները բազմաժանր են․ դիմանկարներ, բնանկարներ, ունի Երևանին նվիրված կտավների շարք: Աշխատանքները գտնվում են Հայաստանի ազգային պատկերասրահում, Մոսկվայի հեղափոխության թանգարանում: Միջազգային պրոֆեսիոնալ նկարիչների միության անդամ է (UNESCO, 1996):

Հրայր Գրիգորյանը ծնվել է 1940 թվականին Շիրակի մարզի Հոռոմ գյուղում: Վեց տարեկանից ապրել և ստեղծագործել է Երևանում: 1963 թվականին ավարտել է Երևանի գեղարվեստի ուսումնարանի գեղանկարչության բաժինը, 1971 թվականին՝ Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտը: 1963-1977 թվականներին սովորել է Ռիգայի գեղարվեստի ակադեմիայում: 1971 թվականից դասավանդում է Երևանի գեղարվեստի ուսումնարանում, 1990 թվականից՝ ամբիոնի վարիչ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս