«Ինչ-որ մեկի մոտ մնացե՞լ են կասկածներ, որ իշխանությունը գտնվում է խուճապային փսիխոզների մեջ… Թարգեք»

Արման Աբովյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Եթե ուզում ենք հասկանալ երկրում տիրող աղաղակող ապուշության մակարդակը, բավական է միայն նայել այն ձերբակալություններին ու քրեական հետապնդումներին, որոնք թավշյա իշխանությունն իրականացնում է Հայաստանում։

Նախ պետք է նշել, որ իշխանությունների գործողությունները հակասում են Բագարատ Սրբազանի շարժման հետ կապված գործընթացներում նրանց իրական վերաբերմունքին։
Մի կողմից, իշխանության ներկայացուցիչները, իբր, չեն անհանգստանում բողոքի շարժման մասով ՝ տեսախցիկների առջև խաղալով ինչ-որ «պատանի հանդիսատեսի թատրոն», իբր նրանք հանգիստ են և հանդարտ, մյուս կողմից ՝ տարբեր իշխանական պատգամավորների և պաշտոնյաների հիստերիան և «նյարդային շարժումները» պարբերաբար լրատվամիջոցների և սոցիալական ցանցերի բուռն քննարկման առիթ են դառնում։

Ահա, օրինակ, վերջին դեպքը, երբ արցախցիներին որոշել են ձերբակալել շարժմանը մասնակցելու համար իբր կաշառք ստանալու դիմաց։

Իրավիճակի աբսուրդն այն է, որ մեղադրանքը կառուցվել է գաղտնալսման տվյալների վրա (ո՞վ է գաղտնալսման սանկցիա տվել, ի դեպ) որի արդյունքում արցախցուն նշանակվեց մեկ ամսվա կալանք:

Խոսքն այն մասին էր, թե իբր 2200 դրամով մարդը պատրաստ չէ հանրահավաքի գնալ, իսկ իրականում երկխոսության փորձաքննությունից հետո պարզվեց, որ խոսքը 2200 դրամով կոշիկ գնելու մասին է։

Ապուշությո՞ւն։

Իհարկե։

Մարդուն դատապարտե՞լ են կեղծիքի, ստի և ապուշության հիմքով։

Իհարկե։

Ո՞վ է պատասխան տալու։

Ոչ ոք.

Ահա թե ինչ է կատարվում Հայաստանում։

Եվ նույնաբովանդակ քրեական հետապնումների ու ձերբակալությունների այլ դեպքերից հետո ինչ-որ մեկի մոտ մնացե՞լ են կասկածներ, որ իշխանությունը գտնվում է խուճապային փսիխոզների մեջ։

Թարգեք։

Լուրջ, պարզապես թարգեք»։

Տեսանյութեր

Լրահոս