Վրաստանում տարհանել են մաքսատան աշխատակիցներին. ջրհեղեղի վտանգ կա

Վրաստանում արտակարգ ռեժիմով տարհանել են վրաց-ռուսական սահմանին գտնվող «Դարյալ» մաքսակետի բոլոր աշխատակիցներին։ Այս մասին հայտնում է Վրաստանի ՆԳՆ-ն:

Նշվում է, որ վաղ առավոտյան դետեկտորները Դևդորակի գետում ջրի մակարդակի բարձրացում են արձանագրել: Այս տեղեկությունը ստուգելուն զուգահեռ որոշվել է տարհանել մաքսակետի աշխատակիցներին։

Տարածքը զննելու համար արդեն օդ է բարձրացել սահմանապահ ոստիկանության ուղղաթիռը՝ պատասխանատու ծառայությունների աշխատակիցներով։ Ընդ որում, կանխարգելման նպատակով փակել են Գվելեթի գյուղի մոտ գտնվող ավտոմայրուղին՝ երկու ուղղություններով։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Վրաստանից Ռուսաստան և հակառակ ուղղությամբ ճանապարհը հունիսի 6-ից փակվել է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս միջազգային նշանակության ավտոմոբիլային ճանապարհի Գուդաուրի-Կոբի հատվածում երթևեկությունն արգելված է ձնահոսքի պատճառով:

Այս պահին շուրջ 300 հայկական բեռնատարներ կանգմած են «Վերին Լարս» անցակետում՝ ՌԴ ուղղությամբ, ևս 300-ը ռուսական կողմում են՝ դեպի Հայաստան:

Տեսանյութեր

Լրահոս