Վրաստանում կապույտ հազի դեպքերն աճում են

Վրաստանում կապույտ հազի դեպքերը կտրուկ աճում են, «Ալիք մեդիա»-ի փոխանցմամբ, Interpressnews լրատվականին ասել է Վրաստանի ազգային իմունիզացիայի տեխնիկական խորհրդատվական խմբի ղեկավար, Իաշվիլիի անվան մանկական կենտրոնական հիվանդանոցի բժշկական տնօրեն Իվանե Չխաիձեն:

Չխաիձեն նշել է, որ բոլոր բժշկական կենտրոնների տվյալների համաձայն, 2024 թվականի 5 ամսից էլ պակաս ժամանակահատվածում կապույտ հազի ավելի շատ դեպքեր են գրանցվել, քան 2023 թվականին:

Նրա խոսքով, երկրում նվազել է երեխաների պատվաստումների ցուցանիշը. Վրաստանը դեռ չի վերադարձել նախահամաճարակային շրջան, որից առաջ պատվաստումների բարձր ցուցանիշ է եղել։

«Ցավոք, երեխաների պատվաստումների մակարդակը նվազել է: Շատ մարդիկ համաճարակից ի վեր վերանայել են իրենց վերաբերմունքը պատվաստանյութերի նկատմամբ։ 2022 թվականին իրավիճակը ծանր էր: Սա վերաբերում էր ոչ միայն կապույտ հազին, այլ նաև կարմրուկի, կարմրախտի և խոզուկի դեմ պատվաստանյութերին»,- ասել է Չխաիձեն:

Տեսանյութեր

Լրահոս