Ռուսաստանի հնարավոր հարձակման պարագայում ՆԱՏՕ-ն կօգտագործի Թուրքիայի տարածքը ևս

Բրիտանական «Telgraph» թերթը գրում է, որ Հյուսիսատլանտյան դաշինքը (ՆԱՏՕ) նախագծում է Ռուսաստանի կողմից Եվրոպայի վրա հնարավոր հարձակման պարագայում օգտագործվելիք ցամաքային միջանցնքերը։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Նշվում է, որ ԱՄՆ-ի զինված ստորաբաժանումները առաջնագիծ հասնելու համար նախ պետք է դուրս գան Նիդերլանդների նավահանգիստներ, իսկ այնտեղից էլ գնալ Գերմանիա և Լեհաստան։

Բացի այդ վերոհիշյալ երկրների նավահանգիստների ոչնչացման պարագայում ստորաբաժանումները ՆԱՏՕ անդամ մյուս երկրների ստորաբաժանումների հետ միասին Հյուսիսային Եվրոպայից տեղափովելու են Հունաստանում և Թուրքիայում գտնվող նավահանգիստներ։

Նախատեսվում են նաև միջանցքներ հունական և թուրքական նավահանգիստներից Բուլղարիա և Ռումինիա զորք տեղափոխելու համար։

Թուրքական մեդիայում նշվում է, որ անանուն մի պաշտոնյա առաջիկա 20 տարում բավականին մեծ է համարել Ռուսաստանի և ԱՄՆ-ի զորքերի բախման հնարավորությունը։

Հիեցնենք, որ 2023-ին Վիլնյուսում կայացած ՆԱՏՕ անդամ երկրների առաջնորդների գագաթնաժողովին էր որոշում կայացվել ռուսական հնարավոր հարձմանը պատրաստ լինելու նպատակով դաշինիքի 300․000 զինվորականի բերել բարձր մարտական պատրաստության, ինչից հետո էլ մեծ կարևորություն էր ստացել ցամաքային միջանցնքերի նախագծումը։

Տեսանյութեր

Լրահոս