![](/banners/BeFunky-design.jpg)
Բացի Հայաստանից, Խաղաղության եվրոպական հիմնադրամից 10 մլն եվրոյի աջակցությունը պետք է տրամադրվի նաև Ադրբեջանին. Հունգարիայի ԱԳ նախարար
![](https://168.am/wp-content/uploads/2024/06/1797963914_0_216_2941_1870_1920x0_80_0_0_bff22eda3be6be08da6ce5162376031b.thumb_.jpg)
Հունգարիայի արտաքին գործերի և առևտրի նախարար Պետեր Սիյարտոն հայտարարել է, որ բացի Հայաստանից, խաղաղության եվրոպական հիմնադրամի աջակցությունը պետք է տրամադրվի նաև Ադրբեջանին: Նա այս մասին ասել է Բաքվում իր ադրբեջանցի գործընկեր Ջեյհուն Բայրամովի հետ համատեղ ասուլիսում:
Նա անդրադարձել է Խաղաղության եվրոպական հիմնադրամի կողմից Հայաստանին 10 մլն դոլարի չափով օգնության հարցին։
«Մենք կարծում ենք, որ նույն օգնությունը պետք է ցուցաբերվի նաև Ադրբեջանին»,- ասել է հունգարացի նախարարը։
Սիյարտոն հավելել է, որ հիմնական խնդիրը, որի վրա Հունգարիան աշխատելու է որպես Եվրամիության խորհրդի նախագահ, կլինի աջակցելը պետությունների միջև խաղաղության և համագործակցության հարցերում նախաձեռնություններին։