
Ռուս սահմանապահները Ներքին Հանդից դուրս են եկել. Ռոբերտ Ղուկասյան
Սյունիքի մարզի Ներքին Հանդից ռուս սահմանապահները դուրս են եկել, այս մասին լրագրողներին ասաց Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը։
«Որտեղ տեղակայվել էին 44-օրյա պատերազմից հետո՝ դուրս են եկել, Ներքին Հանդից էլ են դուրս եկել, հիմա այնտեղ ռուս սահմանապահներ չկան»,- ասաց նա։
Կա՞ն տեղեր, որ դուրս չեն եկել՝ մարզպետն ասաց, թե հստակ չի կարող ասել։
«Տեսեք՝ եթե կա ինչ-որ տեղ, որտեղ եղել են, կարող է 80 տոկոսը դուրս գա, մյուսները մնան, մինչև հաջորդները դուրս գան, չեմ կարող հստակ ասել, բայց Ներքին Հանդից դուրս են եկել»,- ասաց Ռոբերտ Ղուկասյանը։
Նա ասաց, թե Սյունիքում որևէ բան տեղի չի ունենում՝ բացառությամբ ռուս սահմանապահների դուրս գալը։