Բաժիններ՝

Հայ մրցավարները կսպասարկեն կանանց ԵԱ-ի Բոսնիա և Հերցեգովինա-Մալթա հանդիպումը

Հայաստանի մրցավարները կսպասարկեն Կանանց Եվրոպայի առաջնության Բոսնիա և Հերցեգովինա-Մալթա հանդիպումը:

Այս մասին գրում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան: Հունիսի 6-ին Բոսնիա և Հերցեգովինայի Զենիցա քաղաքում կկայանա Կանանց Եվրոպայի 2025 թվականի առաջնության որակավորման փուլի Բոսնիա և Հերցեգովինա-Մալթա հանդիպումը:

Հանդիպման մրցավար է նշանակվել Սոֆիկ Թորոսյանը, մրցավարի օգնականներ՝ Լիանա Գրիգորյանը և Քրիստինե Գրիգորյանը: Հանդիպման 4-րդ պաշտոնյան կլինի Զավեն Հովհաննիսյանը:

Իսկ հունիսի 4-ին Ֆինլանդիայի Տամպերե քաղաքի «Տամելան» մարզադաշտում կկայանա Կանանց Եվրոպայի 2025 թվականի առաջնության որակավորման փուլի Ֆինլանդիա-Նիդեռլանդներ հանդիպումը: Հանդիպման մրցավարների տեսուչ է նշանակվել ՀՖՖ տեսուչ Քնարիկ Գրիգորյանը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930