ԱՄՆ դեսպանը խոսում է ոստիկանության ռեֆորմներից, երբ 40 հոգով մեկին ծեծում են, բարեփոխո՞ւմ է․ Սրբազան

Բագրատ Սրբազանի գլխավորած շարժման մասնակիցներն Արաբկիրի Սուրբ Խաչ եկեղեցու բակից երթով շարժվել են ՀՀ Քննչական կոմիտե:

Նշենք, որ «Հինգ իրավապաշտպանների նախաձեռնությունը» հայտարարություն էր տարածել, որտեղ նշվում էր. «Փաստում ենք, որ մայիսի 31-ին ԱԳՆ վարչական շենքի դիմաց տեղի ունեցած միջադեպի փաստով ձերբակալված 27 քաղաքացիներից ոչ մեկին օրենքով սահմանված ժամկետում մեղադրանք չի ներկայացվել։ Դա նշանակում է, որ 72 ժամը լրանալուն պես նրանք պետք է ազատ արձակվեն Երևանի, Մասիսի ու Աբովյանի ՁՊՎ-ներից։ 72 ժամը լրանում է այսօր՝ հունիսի 3-ին, ժամը 15:30-ին (մի քանի անձի պարագայում՝ 17:00-ին)»:

Ւսկ Բագրատ Սրբազանը լրագրողների հետ զրույցում նշել է, որ իրենք ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանի առաջ իջնել-չիջնելու պահանջ չեն դրել:

«Ես ՔԿ ղեկավարին ընդամենը մեկ անգամ հանդիպել եմ Արցախում: Բարևել ենք, ողջագուրվել ենք: Արցախում ենք եղել ամենաթեժ ժամանակ, եթե չեմ սխալվում՝ հոկտեմբերի 18-ին կամ 19-ին էր, պատերազմի ժամանակ էր, այդ ժամանակ եմ հանդիպել»,- մանրամասնել է նա:

Կարդացեք նաև

Հարցին՝ ՔԿ նախագահ Արգիշտի Քյարամյանին գործոն համարո՞ւմ է, Սրբազանը պատասխանել է, որ ընդամենը գնալու են Քննչական կոմիտե և նրանց գործառույթների շրջանակում պահանջներ ներկայացնելու:

«Մեր երկրում խորքում ոչ մեկն էլ գործոն չէ: Դուք ինձնից լավ գիտեք, այս ամենը մեկ մարդու քմահաճույքից է կախված, բայց ես հավատում եմ նաև, որոշակի իմաստով մարդիկ, որոնք պաշտոնների գլուխն են, իրենք կարող են ինչ-որ ընթացքում բեկել իրավիճակն իրենց անաչառության կամ արդարության սկզբունքով:

Հնարավոր է դա անել, ամեն մարդ չէ, որ պետք է և կարող է ենթարկվել ապօրինի քմահաճույքներին ու հրամաններին, ինչպես Ոստիկանությունն է, Քննչական կոմիտեն է, ինչպես Դատախազությունն է, որը հակառակը պիտի գործի. քան թե՝ հալածելու քաղաքացիներին, վերահսկողություն պիտի սահմանի հատկապես ծառայողների, պետական պաշտոնյաների գործողությունների վրա: Մենք դա ենք ուզում տեսնել,- շեշտել է շարժման ղեկավարը և հավելել,- Ինչպե՞ս կարող է ԱՄՆ դեսպանը խոսել ոստիկանական բարեփոխումների մասին, հսկայական գումարներ տալ այդ բարեփոխումների համար և այդ նույն այդ ոստիկանությունից 40 հոգով ծեծել մի հոգու: Կամ ԱԳՆ-ի դիմաց գյուղատնտեսության նախկին փոխնախարար Աշոտ Հովհաննիսյանին կանգնած տեղից ներս են քաշում ու 10 հոգով գլխին հարվածելով տանում: Բա դա ռեֆո՞րմ է, բա դա երեսպաշտություն չէ՞: Եթե առաջ 3 հոգով էին ծեծում, հիմա 40 հոգով են ծեծում, բարեփոխվե՞լ է»:

Ինչ վերաբերում է արտահերթ ընտրություններին և դա որպես այլընտրանք դիտարկելուն, Բագրատ Սրբազանն առաջարկել է դրան չանդրադառնալ, իր ժամանակին կանդրադառնան այդ թեմային:

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս