40-ամյա տղամարդը թմրանյութը ձեռք էր բերել տելեգրամի միջոցով
Օպերատիվ տվյալն իրացնելիս Կումայրիի ոստիկանները մայիսի 22-ին, ժամը 17.30-ին, թմրանյութ ապօրինի պահելու և օգտագործելու կասկածանքով Գյումրու Երևանյան խճուղում ձերբակալել և ոստիկանության Կումայրիի բաժին են տեղափոխել 18-ամյա մի երիտասարդի: Խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել է մոխրացած հետքերով կաթուցիչ, ինչի վերաբերյալ նա հայտնել է, որ մարիխուանան իրենն է, կանեփն ինքն է քաղել վայրաճ թփերից ու պատրաստել թմրանյութ` անձնական օգտագործման համար:
Նույն կասկածանքով մի տղամարդու էլ Կումայրիի քրեական հետախույզները ձերբակալել են մայիսի 23-ի երեկոյան՝ Գյումրիի Մանուշյան փողոցում: Կումայրիի բաժնում կատարված խուզարկությամբ 40-ամյա տղամարդու մոտ հայտնաբերվել է մոխրացած հետքերով կաթուցիչ: Այս դեպքում էլ, ըստ տղամարդու, մարիխուանան իրենն է, կանեփն էլ ինքն է քաղել` իր համար:
Թմրանյութ ապօրինի պահելու և օգտագործելու կասկածանքով գյումրեցի 50-ամյա տղամարդու քրեական հետախույզները ձերբակալեցին նաև մայիսի 24-ի երեկոյան:
Այս դեպքում, սակայն, նրա մոտ խուզարկությամբ հայտնաբերվեց շոկո տեսակի թմրանյութի նմանվող զանգված: Տղամարդը հայտնեց, որ թմրանյութն իրենն է, անձնական օգտագործման համար այն ձեռք է բերել Տելեգրամի միջոցով` 10 հազար դրամով:
Երեք դեպքով էլ կազմված փաստաթղթերն ուղարկվել են Շիրակի մարզային քննչական վարչություն: Հանգամանքները պարզվում են: