
Արարատ գյուղի գազալցակայանի մոտակայքում ավտոմեքենա է այրվել

Հունիսի 1-ին, ժամը 23:46-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արարատ գյուղի Գրիբոյեդովի փողոցում՝ գազալցակայանի մոտակայքում, այրվում է ավտոմեքենա։ Հայտնում են ՆԳՆ Փրկարար ծառայությունից։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ երթևեկելու ընթացքում հրդեհ է բռնկվել «Opel» մակնիշի ավտոմեքենայում (վարորդ՝ Օ. Կ., ծնված 1983 թ.)։
Հրդեհը մեկուսացվել է հունիսի 2-ին, ժամը 00:00-ին, մարվել՝ 00։07-ին: Ավտոմեքենան այրվել է։