Գերմանիան հավանություն է տվել Խարկովի մարզում իր զենքի կիրառմանը՝ ՌԴ-ից պաշտպանվելու համար
Գերմանիայի իշխանությունները հավանություն են տվել իրենց զենքի կիրառմանը Խարկովի մարզում Ռուսաստանի հարձակումներից պաշտպանվելու համար։ Այս մասին ասվում է Գերմանիայի նախարարների կաբինետի պաշտոնական ներկայացուցիչ Շտեֆեն Հեբեշտրայտի հայտարարության մեջ։
Ընդ որում, այնտեղ հստակ պատասխան չի տրված այն հարցին՝ վերաբերում է դա արդյոք հարվածներին Ռուսաստանի տարածքի թիրախներին։
«Ուկրաինացիները կռվում են իրենց երկրի և ազատության համար։ Աշխարհի շատ երկրներ աջակցում են նրանց այս հարցում քաղաքականապես, տնտեսապես և ռազմական սարքավորումներով ու սպառազինությամբ։ Հարցը վերաբերում է Ուկրաինայի տարածքի ազատագրմանը, և մենք Ուկրաինայի հետ համաձայնության ենք եկել, որ մեր մատակարարած զենքերը կօգտագործվեն այս նպատակով՝ համաձայն միջազգային օրենքի», – նշված է հայտարարությունում։
Ըստ Հեբեշտրայտի՝ վերջին շաբաթներին Ռուսաստանը հատկապես Խարկովի մարզում «պատրաստել, համակարգել և իրականացրել է հարձակումներ ՌԴ տարածքի սահմանային շրջանների անմիջական մերձակայքից»։
«Մենք միասին համոզված ենք, որ Ուկրաինան իրավունք ունի պաշտպանելու իրեն այս հարձակումներից՝ համաձայն միջազգային օրենքի», – նշված է հայտարարությունում։
Հեբեշտրայտն ընդգծել է, որ դա վերաբերում է նաև Գերմանիայի կողմից մատակարարվող զենքին։