Բաժիններ՝

21-ամյա ուղևորի մոտ հայտնաբերվել էր 2 փաթեթ՝ դեղնականաչավուն և բյուրեղանման զանգվածներով

Արմավիրի մարզի պարեկները Էջմիածնի Մանուշյան փողոցում ծառայություն իրականացնելիս ստուգման նպատակով կանգնեցրել են «Օպել» մակնիշի մեքենա։

Ստուգման ընթացքում ուղևորը դրսևորել է կասկածելի վարքագիծ։

Վարորդը և ուղևորը թմրանյութ ապօրինի պահելու և օգտագործելու կասկածով ձերբակալվել և տեղափոխվել են ոստիկանության Վաղարշապատի բաժին, իսկ մեքենան՝ պահպանվող հատուկ տարածք։

Անձնական խուզարկությամբ 21-ամյա ուղևորի մոտ հայտնաբերվել է 2 փաթեթ՝ դեղնականաչավուն և բյուրեղանման զանգվածներով։

21-ամյա երիտասարդը հայտնել է, որ հայտնաբերվածները մարիխուանա և մեթամֆետամին են։

Կազմված փաստաթղթերն ուղարկվել են քննչական բաժին։ Հանգամանքները պարզվում են։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930