
Անհրաժեշտ է մտածել` արդյո՞ք պետք է նրանց և նրանց ընտանիքի անդամների համար եկեղեցական արարողություններ կատարել. Արշակ սրբազան

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դիվանապետ Գերաշնորհ Տեր Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը քիչ առաջ տելեգրամյան իր ալիքում կրկին անդրադարձել է Սարդարապատի հուշահամալիրի մոտ առավոտյան տեղի ունեցած ստորագույն միջադեպին, երբ ոստիկանության աշխատակիցների կողմից, բնականաբար՝ Նիկոլ Փաշինյանի հրահանգով, խոչընդոտվում էր Վեհափառ Հայրապետի՝ Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի ու նրան ուղեկցող հոգևորականների մուտքը դեպի Սարդարապատի հուշահամալիր:
«Սարդարապատի հուշահամալիրում Հայոց Կաթողիկոսի և եկեղեցականների հանդեպ ոստիկանների դրսևորած անվայել պահվածքից հետո անհրաժեշտ է մտածել, թե արդյո՞ք պետք է նրանց և նրանց ընտանիքի անդամների համար եկեղեցական արարողություններ կատարել: Հարգանքս բոլոր ազնիվ ոստիկաններին, բայց նրանք հնարավորություն ունեն տարբերակվելու նրանցից, ովքեր ստրկամտորեն տրվելով հրահանգավորողների քմահաճույքին՝ փորձում են անարգել Քրիստոսի Խաչն ու Եկեղեցին»,-գրել է Արշակ սրբազանը: