
Հանրապետության տոնի առթիվ տեղի է ունեցել պարգևատրման արարողություն

Նիկոլ Փաշինյանը և նախագահ Վահագն Խաչատուրյանը Հանրապետության տոնի առթիվ պետական պարգևներ են հանձնել տարբեր ոլորտները ներկայացնող մի խումբ անձանց:
Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը։
Մասնավորապես, Փաշինյանն Իրավակարգի և օրինականության ամրապնդման գործում ներդրած ավանդի համար Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Արսեն Այվազյանին պարգևատրել է ՀՀ վարչապետի հուշամեդալով:
Նիկոլ Փաշինյանի որոշմամբ ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության տնօրեն-ներքին գործերի նախարարի տեղակալ, փրկարար ծառայության գնդապետ Կամո Ցուցուլյանին շնորհվել է փրկարար ծառայության գեներալ-մայորի կոչում: