Շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում՝ կարկուտ
«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը ներկայացրել է առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը։
Մայրաքաղաքում մայիսի 28-ին, հունիսի 1-ին հնարավոր է, 29-ին և 30-ին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 16-20մ/վ արագությամբ։ Մայիսի 31-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Մարզերում մայիսի 28-ի ցերեկը, 29-ին, 31-ին, հունիսի 1-ին առանձին շրջաններում, 30-ին շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ։
Քամին՝ հարավարևմտյան՝ 3-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 18-23մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը մայիսի 28-31-ին աստիճանաբար կբարձրանա 4-6, Լոռիում, Տավուշում, Սյունիքում 8-10 աստիճանով։