Բաժիններ՝

Օդի ջերմաստիճանը կնվազի, ապա կբարձրանա․ սպասվում են տեղումներ

Երևանում մայիսի 24-ին, 28-ին հատկապես երեկոյան ժամերին, 27-ի ցերեկը հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։ Մայիսի 25-26-ին, 27-ի գիշերը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում՝ ինտենսիվ, հնարավոր է կարկուտ։ Ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 16-20մ/վ արագությամբ։

Մարզերում մայիսի 27-28-ին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Մայիսի 24-26-ին ողջ հանրապետությունում ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում՝ ինտենսիվ, հնարավոր է նաև կարկուտ։

Քամին՝ հարավարևմտյան՝ 4-8մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 18-23մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը մայիսի 24-25-ի ցերեկն աստիճանաբար կնվազի 4-6 աստիճանով, 27-28-ին՝ նույնքանով կբարձրանա։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս