
Ո՞վ է ասում, որ չեմ պայքարում, պայքարը միայն փողոցում հայտնվելով չի, ինչ նպատակահարմար եմ գտնում, անում եմ. Օնիկ Գասպարյան

Հակակոռուպցիոն դատարանում այսօր շարունակվել է ԶՈՒ ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանի հարցաքննությունը, որի ավարտից հետո նա պատասխանել է Տավուշում սահմանազատման և սահմանագծման գործընթացի և դրա դեմ իր պայքարել-չպայքարելու վերաբերյալ Oragir.News-ի հարցին:
«Իսկ ո՞վ է ասում, որ չեմ պայքարում։ Ո՞վ է ասում, որ չեմ պայքարում: Պայքարը միայն փողոցում հայտնվելով չի, ինչ որ անհրաժեշտ է, ես կատարում եմ, ինչ նպատակահարմար եմ գտնում, անում եմ: Միանշանակ համաձայն չեմ՝ ինչ որ կատարվում է, և գտնում եմ, որ սահմանազատում չի կարելի որակել միակողմանի զիջումները: Մնացածը՝ հետո»,- պատասխանել է գեներալը:
Հիշեցնենք, որ մոտ մեկ ամիս առաջ լրագրողների հետ զրույցում ԳՇ նախկին պետն ասել էր, որ շատ վատ է անում Նիկոլ Փաշինյանը, որ Տավուշի տարածքներն ականազերծում և հանձնում է Ադրբեջանին, և վստահեցրել էր, որ պայքարելու է տավուշցիների հետ: