Վաշինգտոնը կարող է Վրաստանին տրամադրել տնտեսական և անվտանգության մեծ փաթեթ, եթե Վրաստանի կառավարությունը դադարեցնի իր հակաարևմտյան հռետորաբանությունը և հետընթացը մարդու իրավունքների հարցում, aliq.ge-ի փոխանցմամբ՝ գրել է ամերիկյան POLITICO պարբերականը:
Ոսպնյակի առաձգականության տարիքային փոփոխությունները, որոնք հանգեցնում են տեսողության սրության նվազմանը՝ պահպանելով այն հեռավորության վրա, սկսվում են մոտ 35 տարեկանից և նկատելի են դառնում մարդու համար 40-45 տարեկանից հետո։ Այս մասին Газета.Ru-ին հայտնել է Եվրոպական բժշկական կենտրոնի (EMC) ակնաբույժ Նատալյա Բոշան։
Իշխանություններն ամեն ինչ անում են՝ վարկաբեկելու Բագրատ սրբազանի գլխավորած շարժումը։ Փորձում են տպավորություն ստեղծել, թե այս ամենը ոչ թե հայրենիքի փրկության, այլ իշխանության համար պայքար է։ Չեն հասկանում, որ այսօր Հայաստանում իշխանության գալն իսկական պատիժ է լինելու։ Այնպես են ապականել ամեն ինչ, որ մահապարտ պետք է լինել՝ իշխանության բեռը վերցնելու համար։