Բաժիններ՝

Շոլցը հայտարարել է Գերմանիայի կանցլերի պաշտոնում մնալու իր ցանկության մասին

Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը Stern հրատարակությանը տված հարցազրույցում հայտարարել է, որ կցանկանար պահպանել կառավարության ղեկավարի պաշտոնը 2025 թ. ընտրություններից հետո:

«Ես կցանկանայի դաշնային կանցլեր մնալ նաև 2025 թվականի աշնանից հետո», – ասել է Շոլցը։

Բացի այդ, նա վստահություն է հայտնել, որ իշխող կոալիցիան առաջիկա ամիսներին չի ցրվի՝ չնայած դրա ներսում առկա տարաձայնություններին։

Շոլցը կանցլեր է դարձել 2021 թ. ընտրությունների արդյունքներով, երբ նրա Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը կոալիցիա կազմեց «Կանաչների» և «Ազատ դեմոկրատական ​​կուսակցության» հետ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031