ԵՄ-ն ռուսական նրբատախտակի նկատմամբ գործող մաքսատուրքերը տարածել է Ղազախստանի և Թուրքիայի արտադրանքի վրա
Եվրամիությունը Ղազախստանի և Թուրքիայի վրա տարածել է 15,8 % ներմուծման «հակագնագցման» (հակադեմփինգային) մաքսատուրքերը, որոնք գանձվում են Ռուսաստանում արտադրվող կեչու նրբատախտակի համար։ Այս մասին տեղեկանում ենք ՏԱՍՍ գործակալությունից։
«Եվրահանձնաժողովն․… ընդլայնել է Ռուսաստանից կեչու նրբատախտակի նկատմամբ հակադեմփինգային մաքսատուրքերի կիրառումը Ղազախստանից և Թուրքիայից մատակարարվող ապրանքների վրա՝ անկախ այն բանից, թե այն հայտարարագրված է արդյոք որպես Ղազախստանում և Թուրքիայում արտադրված, թե ոչ», – ասված է Եվրոպական հանձնաժողովի որոշման մեջ:
Եվրահանձնաժողովը պարզաբանել է, որ 15,8 % մաքսատուրք է սահմանված Ղազախստանից և Թուրքիայից 6 մմ-ից ոչ ավելի փայտաշերտի հաստությամբ նրբատախտակի նկատմամբ, որտեղ թեկուզև մեկ շերտը կեչու է։ Եվրահանձնաժողովը պնդում է, որ այդ երկրների ընկերությունները չեն կարողացել Բրյուսելին ապացուցել, որ դրանք ոչ մի կերպ կապված չեն նրբատախտակի ռուսական արտադրողների հետ։
Եվրահանձնաժողովի հակադեմփինգային հետաքննությունն սկսվել է եվրոպացի նրբատախտակ արտադրողների պահանջների հիման վրա: