![](/banners/BeFunky-design.jpg)
Ոստիկանությունը բերման է ենթարկել բողոքի ակցիաների 38 մասնակցի
![](https://168.am/wp-content/uploads/2024/05/imgonline-com-ua-Resize-A8wieg8Gzh.jpg)
Ոստիկանության տարբեր ստորաբաժանումներ մայիսի 14-ին բերման է ենթարկվել բողոքի ակցիաների 38 մասնակից: Այս մասին հայտնեցին ՆԳՆ հանրային հաղորդակցության և իրազեկման վարչությունից:
Ոստիկանությունից ավելի վաղ նշել էին, որ քաղաքացիները բերման են ենթարկվել ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182 հոդվածի հիմքով՝ Ոստիկանության զորքերի զինծառայողների կամ ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելը:
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անհնազանդության ակցիաները Երևանում շարունակվում են։ Քաղաքացիները մայրաքաղաքում փակել էին մի շարք փողոցներ։