Բաժիններ՝

Բելգորոդում գնդակոծության զոհերի թիվը հասել է 19-ի

ՌԴ Բելգորոդ քաղաքում տեղի է ունացած գնդակոծությունների զոհերի թիվը հասել է 19-ի։ Եվս 27 մարդ վիրավորվել է։ Այս մասին հայտնել է Բելգորոդի մարզի նահանգապետ Վյաչեսլավ Գլադկովը։

Telegram-ի իր ալիքում Գլադկովը հայտնել է, որ փլատակներից դուրս է բերվել 15 մարդու մարմին, գնդակոծության ժամանակ զոհվել է ևս 3 խաղաղ բնակիչ, 1 կին էլ, որը վնասվածքներ էր ստացել մայիսի 11-ին, մահացել է հիվանդանոցում։

«19 մարդ՝ այն կորուստներն են, որ մենք ունեցել ենք երեկվա ընթացքում (խմբ․՝ մայիսի 12-ին) խաղաղ բնակիչների շրջանում», – գրել է նա՝ նրանց մահվան պատասխանատու անվանելով Ուկրաինայի իշխանություններին։

Մայիսի 12-ին ռուսական ԶԼՄ-ները հաղորդել էին, որ ուկրաինական հրթիռի բեկորների ընկնելու պատճառով Բելգորոդում փլուզվել է 10-հարկանի շենքի մուտքը։ Նշվում է, որ Բելգորոդը գնդակոծվել է ամբողջ օրվա ընթացքում՝ առնվազն 10 անգամ։ Ըստ ՌԴ պաշտպանության նախարարության՝ հարվածները հասցվել են «Տոչկա-Ու» հրթիռային համալիրներից, «Օլխա» համազարկային կրակի ռեակտիվ համակարգերից և չեխական «RM-70 Vampire» համակարգերից։ ՀՕՊ համակարգերը խոցել են արկերը, սակայն «Տոչկա-Ու»-ի հրթիռներից մեկի բեկորները հարվածել են բնակելի շենքին։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս