Բաժիններ՝

Ոստիկանությունը բերման է ենթարկել բողոքի ակցիաների 35 մասնակցի

Ոստիկանության տարբեր ստորաբաժանումներ մայիսի 11-ին բերման է ենթարկվել բողոքի ակցիաների 35 մասնակից: Այս մասին հայտնեցին ՆԳՆ հանրային հաղորդակցության և իրազեկման վարչությունից:

Ոստիկանությունից նշեցին, որ քաղաքացիները բերման են ենթարկվել ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182 հոդվածի հիմքով՝ Ոստիկանության զորքերի զինծառայողների կամ ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելը:

«Այս պահին փակ փողոց չկա»,-տեղեկացրին ոստիկանությունից։

«Տավուշը հանուն հայրենիք»-ի անհնազանդության ակցիաները Երևանում շարունակվում են։ Քաղաքացիները Երևանում փակել էին մի շարք փողոցներ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031